Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Moderna» ընկերությունն անցում է կատարում կորոնավիրուսի պատվաստանյութի մեծածավալ փորձարկումների փուլ

«Moderna» ընկերությունն անցում է կատարում կորոնավիրուսի պատվաստանյութի 
մեծածավալ փորձարկումների փուլ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, հուլիսի 27-ին հայտնել է, որ անցում է կատարել կորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման հաջորդ մակարդակի, որում ներգրավվել է մոտ 30,000 չափահաս մարդ` չվարակված կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ սա առաջին փորձարկումն է, որն անցկացվում է կառավարության ծրագրի շրջանակում: Ծրագիրը նպատակ ունի նպաստել COVID-19-ի դեմ դեղամիջոցների ու պատվաստանյութերի որքան հնարավոր է շուտ ստեղծելուն, փորձարկելուն և մատակարարելուն:

ԱՄՆ-ի կառավարությունը «Moderna Therapeutics»-ի ծրագրի համար հատկացրել է շուրջ 1 մլրդ դոլար և ընտրել է ընկերության կողմից մշակված պատվաստանյութը մարդկանց շրջանում մասշտաբային փորձարկումների համար: Ընկերությունը տեղեկացնում է, որ հետազոտությունների գլխավոր նպատակն է հիվանդության սիմպտոմատիկ դրսևորումների կանխարգելումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am