Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բրազիլիայի նախագահն ապաքինվել է կորոնավիրուսից

Բրազիլիայի նախագահն ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Բրազիլիայի նախագահի մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր հուլիսի 7-ին։ Երկրի ղեկավարի հանձնած բոլոր թեստերը մինչ օրս ցույց են տվել նրա մոտ վիրուսի առկայությունը։

«RT-PCR թեստը բացասական է եղել։ Բոլորին լավ օր»,- գրել Է նախագահը Twitter-ում՝ գրառմանը կցելով լուսանկար, որում բոլորին ցույց է տալիս թեստ, ժպիտ և բարձրացրած բութ մատը։

Նախագահը, ով 65 տարեկան է, ակտիվորեն քննադատում է այն դրույթները, որոնք սահմանափակում են Բրազիլիայում առևտուրը և ծառայությունները COVID-19-տարածման դեմ պայքարելու համար։

Մարտ ամսին Բոլսոնարուն հայտարարել էր, որ ոչ մի կորոնավիրուս չէր կարողանա կոտրել իրեն և ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիայի ֆոնին հիվանդությունն անվանել էր «փոքրիկ գրիպ»։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am