Միջազգային

Ռումինիայից և Բուլղարիայից Հունաստան ժամանող ավիաուղևորները պետք է նախապես COVID-19-ի թեստ հանձնեն

1 րոպեի ընթերցում

Ռումինիայից և Բուլղարիայից Հունաստան ժամանող ավիաուղևորները պետք է նախապես COVID-19-ի թեստ հանձնեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունը:

Թեստը պետք է արվի ոչ վաղ քան Հունաստան թռչելուց 72 ժամ առաջ: Այս պահանջը գործելու է մինչև օգոստոսի 4-ը:

Բացառություն են Հունաստանի քաղաքացիները, բնակության թույլտվություն ունեցողները և այն մարդիկ, որոնք ճանապարհորդում են կարևոր պատճառներով:

Հուլիսի 1-ին՝ սահմանները բացելուց հետո, կորոնավիրուսով վարակվածների թիվը Հունաստանում կտրուկ աճել է: Չնայած դրան՝ եվրոպական մի շարք երկրների համեմատ Հունաստանում իրավիճակը բարվոք է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 15 մլն դեպք: Մահացածների թիվն անցել է 643 հազարից:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում