Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել ԵՄ-ից արտահանման մաքսերը

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել ԵՄ-ից արտահանման մաքսերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում Է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ, որը հուլիսի 24-ին տարածվել Է Բրյուսելում:

«Դա նշանակում Է, որ ԵՎրամիությունը եւ համապատասխան անդամ պետությունները՝ Ֆրանսիան, Իսպանիան եւ Գերմանիան, որոնք նաեւ հայտնի են որպես «Airbus-ի անդամ պետություններ», լիովին կատարում են Airbus-ի գործով ԱՀԿ-ի որոշումները: Դա ԱՄՆ-ին զրկում Է ԵՄ-ից արտահանման նկատմամբ իր հակամիջոցների պահպանման որեւիցե հիմքից եւ ծանրակշիր հիմքեր Է տալիս ձգձգված վեճի արագ կարգավորման համար»,- նշված Է այնտեղ:

Եվրահանձնաժողովում նաեւ նշել են, որ ԵՄ-ն պատրաստ Է դիմելու պատժամիջոցների, եթե ԱՄՆ-ը չհրաժարվի մաքսերի շուրջը կարգավորումից:

«ԵՄ-ն հաստատակամորեն կողմնակից Է այդ ձգձգված վեճի բանակցային կարգավորմանը, վեճ, որն ամենաերկարատեւն Է ԱՀԿ-ի պատմության մեջ: Առանձնապես ներկայիս տնտեսական պայմաններում ԵՄ-ն կարծում Է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի փոխադարձ շահերցից Է բխում ավերիչ սակագների դադարեցումը, որոնք անարադարացիորեն ծանրաբեռնում են մեր արդյունաբերությունն ու գյուղատնտեսական հատվածը: Կարգավորման բացակայության դեպքում ԵՄ-ն պատրաստ կլինի լիովին օգտվելու իր սեփական պատժամիջոցային իրավունքներից»,- ասված Է այնտեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am