Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել Է փակել գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ - արեւմտյան Չինաստան): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մաիսն ասված Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Հուլիսի 24-ի առավոտյան Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությանը տեղեկացրել Է Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսություն հիմնելու եւ գործունեություն վարելու թույլատրագիրը հետ կանչելու՝ իր որոշման մասին: Նախարարությունը նաեւ (Չենդուում ԱՄՆ-ի) գլխավոր հյուպատոսությանն առաջադրել Է ամբողջ գործունեության եւ միջոցառումների դադարեցման կոնկրետ պահանջներ»,- ասված Է ՉԺՀ-ի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Փաստաղթում ընդգծված Է, որ հուլիսի 21-ին ԱՄՆ-ը «միակողմանի կարգով ձեռնարկել Է սադրանք», Չինաստանից «խստորեն պահանջելով» փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը»: «ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի նորմաների, միջազգային հարաբերությունների հանգուցային սկզբունքների եւ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հյուպատոսական համաձայնագրի լուրջ խախտում Է»,- նշված Է հաղորդագրույան մեջ: Չինաստանի պահանջն ԱՄՆ-ից փակելու Չենդուում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսությունն անհրաժեշտ Է եւ օրինական, ՉԺՀ-ի գործողությունները համապատասխանում են միջազգային իրավունքի նորմաներին, ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am