Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ

 Լոնդոնը Բրյուսելի հետ համաձայնության հասնելու պատրաստակամություն չցուցաբերեց. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան վերջին շաբաթներին պատրաստակամություն չցուցաբերեց Եվրամիության հետ համաձայնության հասնելու նոր հարաբերությունների շուրջը Միության կազմից թագավորության դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Brexit-ի շուրջը Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն՝ Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ բանակցությունների հերթական փուլի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք անկեղծորեն եւ կառուցողաբար շարունակեցինք փոխգործակցել, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիան չցուցաբերեց փոխգործակցության նույն մակարդակը եւ որոշումներ գտնելու պատարստակամությունը»,- ասել Է նա: Նա նաեւ հավելել Է, որ Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ առեւտրական համաձայնության հասնելը դարձնում Է քիչ հավանական:

«Մեծ Բրիտանիան առեւտրական համաձայնանգրի կնքումն այս պահին դարձնում Է քիչ հավանական»,- ասել Է նա՝ ընդգծելով, որ Բրյուսելը եւ Լոնդոնը «տակավին հեռու են» նոր հարաբերությունների շուրջը գործարքի հասնելուց: Բառնիեն կարծում Է, որ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը կարող են ձախողել բանակցությունները: «Ռիսկը (բանակցությունների ձախողման – ծանոթ. խմբ.) օբյեկտիվորեն կա»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե կարող են արդյոք բանակցություններն ավարտվել առանց համաձայնության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am