Միջազգային

 Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը

2 րոպեի ընթերցում

 Մոսկվան եւ Անկարան քննարկել են Լիբիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրքական կողմի հետ քննարկել են մարտական գործողությունների շուտափույթ դադարեցումը Լիբիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինի գլխավորությամբ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 21-22-ին Անկարայում կոնսուլտացիաներ Է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ թուրքական տարբեր գերատեսչությունների ղեկավարության հետ:

«Մանրամասնորեն քննարկվել են մերձավորարեւելյան տարբեր ասպեկտներ՝ շեշտը դնելով Լիբիայում մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ երկարաժամկետ կարգավորման ապահովման խնդիրների վրա»,-ասվում Է ՌԴ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: Լիբիայում շարունակվում Է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում Է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում Է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում Է Թուրքիան, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում