Միջազգային

ԵԽ-ն մտադիր Է հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում համաձայնեցված բյուջետային պլանի բարելավման

1 րոպեի ընթերցում

ԵԽ-ն մտադիր Է հասնել ԵՄ-ի գագաթնաժողովում համաձայնեցված բյուջետային պլանի բարելավման

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանին (ԵԽ) չի բավարարաում յոթնամյա բյուջետային պլանը, որը համաձայնեցվել Է Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Դավիթ Սասոլին:

«Առաջարկություն կա բանակցությունների սեղանին, բայց մենք կցանկանայինք բարելավել այն, ամենից առաջ փորձել պարզել (ծախսերի – ծանոթ. խմբ.) որոշ կրճատումներ, որոնք մենք համարել ենք չարդարացված: Մենք չենք կարող կրճատել գիտական հետազոտությունների եւ երիտասարդության ծախսերը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում