Միջազգային

Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ

2 րոպեի ընթերցում

 Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ավելի քան 30 մարդ Է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իսրայելի ոստիկանությունը: Ինչպես հայտնել Է ոստիկանության մամուլի ծառայությունը, ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, հուլիսի 21-ի երեկոյան բողոքի ակցիային մասնակցում Էր մի քանի հազար մարդ:

Նրանց մի մասը պահանջել Է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը: Բողոքի մասնակիցների մյուս մասը հանդես Է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել Է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք Է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից: Հուլիսի 24-ից արգելվելու Է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում Է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել Է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում