Միջազգային

 Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը հրդեհից հետո

1 րոպեի ընթերցում

 Ֆրանսիայի իշխանությունները կվերականգնեն Նանտի տաճարը հրդեհից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը, որը հուլիսի 18-ին տուժել Է սաստիկ հրդեհից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում:

«Պետությունը կստանձնի Նանտի տաճարի վերականգնման ծախսերը»,- ասել Է նախարարը: Նա հայտնել Է, որ ավելի վաղ մի քանի ամիս ապրել Է Նանտում, լավ գիտե այդ տաճարը եւ բազմիցս ունկնդրել Է այն ամենահնամենի եկեղեցական երգեհոնի երաժշտությունը, որն այժմ լիովին ոչնչացել Է կրակից:

«Պետությունն անմիջապես արձագանքել Է պատահարին, եւ երկրի վարչապետ Ժան Կաստեքսը շտապ ժամանել Է Նանտ այլ նախարարների ուղեկցությամբ: Այժմ պետությունը կցուցադրի իր մասնակցությունն՝ ապահովելով տաճարի վերականգնման ֆինանսավորումը: Վերջինիս համար դա պարտականություն Է, քանի որ նա օրենքով դրա սեփականատրեն Է, այդ տաճարը մեր մշակութային սեփականության մի մասն Է»,- ընդգծել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում