Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավտոբուսի վթարի հետևանքով Վիետնամում հինգ մարդ է զոհվել

Ավտոբուսի վթարի հետևանքով Վիետնամում հինգ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ մարդ մահացել և 28-ը տուժել է հուլիսի 11-ին Վիետնամի Կոնտում շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղական VnExpress կայնքը հաղորդում է, որ ուղևորներով ավտոբուսը ցած է ընկել ժայռից:

Կայքի տվյալներով՝ ավտոբուսում քառասուն ուղևոր է եղել, որոնցից վեցը՝ երեխաներ: Ավտոբուսն անդունդն է ընկել 20 մետր բարձրությունից:

Վարորդի խոսքով՝ ՃՏՊ-ն տեղի է ունեցել  արգելակների խափանման պատճառով: Տեղի ճանապարհային երթևեկության անվտանգության բաժնից հայտնել են, որ ավտոբուսն այնքան վնասված է, որ փրկարարները ստիպված են եղել այն երկու մասի բաժանել՝ վիրավորներին դուրս բերելու համար:

Վիետնամի վարչապետի տեղակալը տեղի իշխանություններին հանձնարարել է  օպերատիվ օգնություն ցույց տալ տուժածներին, ինչպես նաև թեստավորել վարորդին՝ հասկանալու համար արդյոք նա ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործե՞լ է, թե՞ ոչ:

Պատրաստեց Անժելա Համբարձույանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am