Միջազգային

Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼՒՍՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտյան Ավստրալիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է մի տղամարդ և մի աղջիկ, ևս մեկ մեծահասակ և երեխա ծանր վիրավոր են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Քիմբերլիի շրջանի ոստիկանությանը:

Իրավապահները նշել են, որ ուղղաթիռն ընկել է Բրում գյուղի արվարձաններում: Ոստիկաններին դեպքի վայր են կանչել տեղական ժամանակով 14:35-ին:

«Դժբախտաբար, վթարի հետևանքով զոհվել է մի տղամարդ և մի աղջիկ, որը ենթադրաբար 11 տարեկան էր: Մեկ մեծահասակ և մեկ երեխա էլ հիվանդանոցում են, նրանք ծանր վիճակում են», - «Ֆեյսբուք»-ում հայտնել է շրջանի ոստիկանությունը:

ABC հեռուստաալիքը հայտնել է, որ ուղղաթիռի օդաչուն տեղում մահացել է՝ ստացած վնասվածքներից, իսկ աղջիկը մահացել է հիվանդանոցում:

Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոն (ATSB) հայտարարել է, որ հետաքննում է վթարը: Գործակալության ներկայիս տվյալներով ՝ վթարի է ենթարկվել Robinson R44 ուղղաթիռը:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում