Միջազգային

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել: «Արմենպրես»-ի փոխանմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Ռայանը սպեկուլյատիվ է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- նշել է Ռայանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում