Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս

Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի հիշողությունների գիրքը

Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի հիշողությունների գիրքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի մասին») գիրքը դրվել է ընթերցողի սեղանին։ Գիրքը հրատարակել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գիրքը ստեղծագործություն է Հայաստանի պատմության վերջին իրադարձությունների մասին: Մտորումներ այն մասին, թե ինչպես է «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը» ազդել քսաներորդ դարավերջի և քսանմեկերորդ դարասկզբի հայկական իրականության վրա:

Սրանք հարյուր հազարավոր մարդկանցից մեկի հիշողություններն են, ովքեր այս աղետի արդյունքում ստիպված են եղել լքել փոքր Հայաստանը, բայց, ինչպես բոլոր հայ արտագաղթածները, շարունակում են ապրել իրենց երկրի կյանքով: Ստեղծագործության մեջ ներկայացվում են մտորումներ «հայի ճակատագրի» վերաբերյալ, այն մասին, թե ինչու 9-10 միլիոն հայերի միայն 1/3-ն է ապրում հայրենիքում:

Հեղինակը նշում է, որ գիրքն ավարտել է դեռ երկու տարի առաջ, երբ աշխատում էր Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում, որտեղ հայեր գրեթե չկան։

«Գրքում ես նորից ու նորից արծարծում եմ մեր պատմությանն առնչվող սրբազան հարցեր, որոնց պատասխանները որևէ կերպ չեմ կարողանում գտնել: Դրանցից շատերը կարող են ապստամբական տրամադրություններ և բազում դժգոհություններ առաջացնել»,-ասում  է հեղինակը։

Գրքի կազմին պատկերված է ֆրանսիացի քանդակագործ Բրունո Կատալանոյի քանդակը, որը կոչվում է «Հանճարեղ Վան Գոգը»։ Վերջինս յուրահատուկ է նրանով, որ մշտական բնակություն որևէ վայրում չի հաստատում, պարբերաբար տեղափոխվում է տարբեր հատվածներ։ Հեղինակն արձանն ընկալում է որպես արտագաղթած անձի խորհրդանիշ։

Վարդանյանը Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր, Heterocyclic Drug Discovery գրքերի շարքի նախաձեռնող և խմբագիր (շարքը բաղկացած կլինի 25-30 հատորից), հեղինակել է չորս գիրք՝ բժշկական քիմիայի ասպարեզում, որոնք հրապարակվել են ԱՄՆ-ում։ Նրա աշխատություններից թարգմանվել են նաև ռուսերեն։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ