Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման արագանալու մասին

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսի տարածման արագանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանը հայտնել է, որ գլոբալ մակարդակով COVID-19-ի տարածումն արագանում է։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Որոշ երկրներ թույլատրել են տնտեսվարողներին աշխատել, փորձել են վերադառնալ սոցիալական կյանքի, սակայն բախվել են վարակման դեպքերի թվի աճի։ Շատ մարդիկ գտնվում են խոցելի խմբերում։ Ծանր իրականությունն այն է, որ իրավիճակը դեռ չի հանգուցալուծվել։ Չնայած, որոշ երկրներ առաջընթաց են գրանցել, սակայն գլոբալ մակարդակով համավարակի զարգացումն արագանում է»,- ասել է Ադհանը։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]