Քաղաքականություն

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հաղթանակի օրվա միջոցառումներին. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հիշեցնում է, որ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ, որ հրաժարվել է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որոնք կայանալու են Մոսկվայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց խմբակցության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել մասնակցել:

«Ամբողջ աշխարհում և ամբողջ աշխարհի ղեկավարներն այս խնդրի հետ այսօր առնչվում են: Եվ տեսնում եք, որ միայն ՀՀ ղեկավարը չէ, որ հրաժարվել է մասնակցել, այլ նաև շատ ու շատ երկրների»,-ասաց Սիմոնյանը:

Նա նկատեց՝ կորոնավիրուսի առումով ամեն օր Հայաստանում բան է փոխվում, և լիահույս են, որ վաղը թվերի անկում կլինի, և լուծում կգտնվի:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը, ելնելով դրանից՝ որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իր այցից:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում