Միջազգային

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 889-ով: Արդեն 4 օր շարունակ երկրում նոր դեպքերի թիվը 8 հազարից չի անցնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի տվյալների համաձայն՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 576 հազար 952: Օրվա կտրվածքով աճը կազմում է 1.4 տոկոս: Ընդհանուր Ռուսաստանում ներկայում շարունակում է բուժում ստանալ 234 հազար 358 մարդ:

Վերջին մեկ օրում ապքինվածների թիվն ավելացել է 10 հազար 186-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 334 հազար 592: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը կազմում է 8 հազար 2:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում