Միջազգային

ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ  առանց դիմակի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ուղևորին չեն թույլատրել մտնել օդանավ  առանց դիմակի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: American Airlines-ի` Նյու Յորքից Դալլաս չվերթի ինքնաթիռից ուղևոր Բրենդոն Սթրակային դուրս են բերել, քանի որ նա հրաժարվում էր դիմակ կրել: Ներկայումս ԱՄՆ-ում չկա նման օրենք, որը հարկադրում է ուղևորներին դիմակներ կրել, սակայն ավիաընկերություններին թույլատրվում է իրականացնել իրենց սեփական քաղաքականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամերիկյան ավիաընկերությունների հայտարարությունների մասին հաղորդում է BBC-ն:

Այս շաբաթվա սկզբին American Airlines ավիաընկերությունը և ևս հինգ ավիափոխադրողներ հայտարարել են, որ իրենք արգելելու են իրենց չվերթներով ճանապարհորդել առանց դիմակի:

Այնուամենայնիվ, կան որոշակի բացառություններ նրանց համար, ովքեր բժշկական հատուկ թույլտվության առկայությամբ կարող են դիմակ չկրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում