Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու նպատակով Ճապոնիան կդիմի բջջային հավելվածի օգնությանը

Կորոնավիրուսով վարակվածների շրջանակը պարզելու նպատակով Ճապոնիան կդիմի 
բջջային հավելվածի օգնությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայի առողջապահության նախարարությունը մտադիր է կիրառել մի հավելված, որը հնարավորություն կտա բացահայտել նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների շրջանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Եթե մարդիկ մեկ մետր հեռավորությունից ավելի մոտ լինեն միմյանց 15 րոպե, սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը կարող է սքանավորել նմանատիպ հավելվածները, որոնք ներբեռնված են այլ սմարթֆոններում:

Հետագայում, եթե այդ անձանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի,  և տվյալ անհատը դա նշի հավելվածում, ապա այն բոլոր մարդիկ, որոնք հաղորդակցվել են նրա հետ 14 օրվա ընթացքում հնարավոր վարակվածության մասին ծանուցում կստանան:

Մարդու անձնական կյանքի իրավունքը պահպանելու նպատակով բոլոր օգտատերերը միմյանց անհայտ կմնան: Եթե նրանցից որևէ մեկի մոտ մրսածության ախտանիշներ դրսևորվեն, հավելվածը նրա համար կընտրի մոտակայքում գտնվող մասնագիտացված բժշկական հաստատությունը:

Բացի այդ, Ճապոնիայում տարածում է գտնում QR-կոդի միջոցով վարակի մասին ծանուցում տարածելը: Այդ նորարարական նախաձեռնությանն աջակցել է Օսակա պրեֆեկտուրան: Հիմա այդ փորձը կիրառվում է Տոկիոյում և այլ քաղաքներում: Յուրաքանչյուր թանգարանի, ռեստորանի և այլ հաստատության տրվում է սեփական կոդը: Այցելուն այն սքանավորում է սմարթֆոնում և գրանցում է իր էլեկտրոնային փոստի հասցեն: Եթե պարզվում է, որ նրա հետ միևնույն ժամանակ տվյալ հաստատությունում կորոնավիրուսով վարակված մարդ է եղել, նա այդ մասին ծանուցում է ստանում իր էլեկտրոնային փոստին:

Այս համակարգն աշխատում է կամավորական սկզբունքով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 7 մլն դեպք:  Մահացածների թիվն անցել է 428 հազարից:

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսի 723 նոր դեպք, մահացել է 6, բուժվել՝ 442 քաղաքացի։ 

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am