Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման 
երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: «Արմենպրես» հաղորդմամբ՝  ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի հարցին:

«Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»,-ասաց նախարարը:

Նա նկատեց բավական մեծ թվով երկրներ աջակից են Հայաստանին այս հարցում, հիշեցրեց, թե ինչպես է արտահայտվել  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անցյալ տարի ասուլիսում, սակայն նշեց՝ սա այն հարցն է, որը պահանջում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Սա ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկն է: Մնացականյանը նաև նշեց՝ ամենից բացի, դա ունի նաև չափազանց մեծ քաղաքական նշանակություն: «Հարաբերությունների ընդլայնման և խորացման առումով մարդկային շփումների գործոնն ունի մեծ նշանակություն և դրա համար պայմանները, որոնք բխում են վիզաների ազատականացման գործառույթից, ապահովում են նման միջավայր: Մենք վստահ ենք, որ մենք պատրաստ ենք սկսել այդ երկխոսությունը, պատրաստ ենք անմիջապես ներգրավվել դրա մեջ և պատրաստ ենք մեր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: Սա գերակայություն է, սա սկզբունքային խնդիր է»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]