Արոնյանը Clutch Chess International-ի կիսաեզրափակիչում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Clutch Chess International-ում կիսաեզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ ևս 6 պարտիաներից հետո, Արոնյանն առավելության հասավ 10:8 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Մրցաշարին, որը բաղկացած է12տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Լեյներ Դոմինգեսը,ՖաբիանուԿարուանան,Ուեսլի Սոն:
Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի14-ին:Մրցանակային ֆոնդը կազմում է265հազար ԱՄՆ դոլար:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը