Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչում է

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի 
կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քանոնահար Մարիաննա Գևորգյանը անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչում հայտնվելու համար Մարիաննան երաժշտասերների աջակցության կարիքն ունի, քանի որ օնլայն քվերակություն է անցկացվում:

«Արմենպրես»-ի թղթակից հետ զրույցում Մարիաննան ասաց, որ ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: «Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ»,-պատմեց քանոնահարը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցույթն անցկացվում է օնլայն հարթակում:

Նա խոստովանեց՝ չգիտեր, որ եզրափակիչ անցնելու համար քվեարկություն է նախատեսված, հակառակ դեպքում գուցե չմասնակցեր, քանի որ այլ մասնակիցները հզոր երկրների ներկայացուցիչներ են (ԱՄՆ, Չինաստան, Ղազախստան, Թուրքիա), որոնց սատարում է նաև պետությունը: Մարիաննա Գևորգյանը պետական աջակցության համար դիմել է որոշ մարմինների և այժմ սպասում է պատասխանի:

Քանոնահարը նշեց, որ քվեարկությունն անվճար է, դա է պատճառը, որ իրեն թույլ է տալիս խնդրանքով դիմել հասարակությանը՝ իրեն աջակցելու համար: 

Քվեարկությունը սկսվել է հունիսի մեկից, այն տևելու է մինչև հունիսի 15-ը: Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ, շատ եմ ուզում հաղթել»,-շեշտեց երաժիշտը:

Քանոնահարին աջակցելու կոչով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Քվեարկությանը կարելի է մասնակցել՝ անցնելով հղմամբ։ 

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական , միջազգային մրցույթ-փառատոների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (մաեստրո Ս. Երկանյան):

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am