Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit- ում զբաղեցրած պաշտոնից՝ առաջարկելով տեղը սևամորթ թեկնածուի

Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit- ում զբաղեցրած պաշտոնից՝ առաջարկելով տեղը 
սևամորթ թեկնածուի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գործարար, Reddit կայքի և InitializedCapital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ի  խորհրդից՝ առաջարկելով իր փոխարեն նշանակել սևամորթ թեկնածուի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտնել է Ինտագրամի իր էջում:

«Ես հիմնադրեցի Reddit- ը 15 տարի առաջ ՝ օգնելու մարդկանց գտնել համայնք և պատկանելիության զգացում: Վաղուց արդեն ժամանակն է ճիշտ բան անելու: Ես սա անում եմ ինձ համար, իմ ընտանիքի ու երկրի համար: Ես սա ասում եմ որպես հայր, որը պետք է կարողանա պատասխանել իր սևամորթ դստերը, երբ նա հարցնի, թե ես ինչ եմ արել: Որպես Reddit-ի խորհրդի անդամ՝ ես հրաժարական եմ տվել, և հորդորել եմ իմ տեղը լրացնել սևամորթ թեկնածուով»,-ասել է Օհանյանը:

Նա նաև նշել է, որ Reddit- ի բաժնետոմսերի հետագա շահույթը կօգտագործի  սևամորթ համայնքին ծառայելու համար՝ զսպելու ռասսայական ատելությունը: Գործարարը կոչ է արել կանգ չառնել:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am