Միջազգային

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հանձնարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ռոսպոտրեբնադզորին և մարզերի ղեկավարներին ապահովել լիակատար անվտանգություն:

«Իհարկե, ես կդիմեմ մեր քաղաքացիներին, ժողովրդին, որպեսզի նրանք ակտիվ մասնակցեն այս համառուսաստանյան քվեարկությանը, քանի որ խոսքը հիմնական օրենքի` Սահմանադրության մասին է, որը ներառում է մեր երկրի կյանքը, մեր կյանքը և մեր երեխաներին,-ասել է Պուտինը:

Հիմնական օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը նախատեսված էր ապրիլի 22-ին, բայց կորոնավիրուսի վարակի տարածման պատճառով մարտի վերջին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրա տեղափոխման մասին: Այնուհետև պետության ղեկավարը նշել էր, որ նոր ամսաթիվը որոշվելու է՝ բժիշկների առաջարկությունների հիման վրա:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում