Հասարակական

Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում․ Տրանսպորտի վարչության պետ

2 րոպեի ընթերցում

 Երևանում ամենօրյա ռեժիմով իրականացվում է տրանսպորտի ախտահանում․ Տրանսպորտի վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում ամենօրյա ռեժիմով պարտադիր իրականացվում է հանրային տրանսպորտի, մետրոյի վագոնների և կայարանների խորքային ախտահանում` պարետի ցուցումներին համապատասխան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը նշեց.

«Երևան համայնքում սպասարկվող բոլոր տրանսպորտային միջոցները մասնագիտացված կառույցի կողմից խորքային ախտահանվում են։ Մասնավոր հատվածը սեփական տրանսպորտային միջոցների շարժակազմի ախտահանումն իրականացնում է իր միջոցների հաշվին։ Պարետի ցուցումի համապատասխան՝ բոլոր տրանսպորտային միջոցների շարժակազմերում մուտքի մոտ տեղադրված են ալկոգելեր։ Ուշադրություն է դարձվում նաև վարորդներին ու ուղևորներներին, որպեսզի նրանք լինեն դիմակներով և ձեռնոցներով։ Այդ հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը և տեսչական մարմինը՝ համագործակցելուվ նաև Երևանի քաղաքապետարանի հետ»,- նշեց Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրականացված ստուգումների արդյունքում լինում են խախտումներ, սակայն դրանք շատ չեն։ Գալստյանը տեղեկացրեց, որ մայիսի 24-ին ոստիկանության կողմից հայտնաբերվել է խախտում կատարած 2 տրանսպորտային միջոց, իսկ մայիսի 25-ին՝ 3 ավտոբուս, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Ընդհանուր առմամբ՝ միջերթային ախտահանումներն իրականացնում են տրանսպորտային կազմակերպությունները իրենց միջոցներով։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում