Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

COVID-19. Չինաստանում վերջին օրերին վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն գրանցվում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

COVID-19. Չինաստանում վերջին օրերին վարակի հետևանքով մահվան նոր դեպքեր չեն 
գրանցվում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 590 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 347 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 366 հազար 574 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 706 հազար 226 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 99 հազար 805 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 376 հազար 669-ի, մահերինը՝ 23 հազար 522-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 353 հազար 427 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 633-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 282 հազար 480 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 837:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 261 հազար 184 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 914: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 230 հազար 158, մահերինը՝ 32 հազար 877: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 942 է, մահացածներինը՝ 28 հազար 432:

Գերմանիայում 180 հազար 789 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 428 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 157 հազար 814-ի, մահացածներինը՝ 4 հազար 369-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 145 հազար 456-ի: Վարակի հետևանքով մահացել է 4 հազար 172 մարդ: Հնդկաստանին հաջորդում է Իրանը 137 հազար 724 ընդհանուր դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 451:    

Վարակվածների թվով Իրանին հետևում են Պերուն՝ 123 հազար 979 ընդհանուր դեպքով, Կանադան՝ 85 հազար 711 դեպքով: Կանադան վարակվածների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 82 հազար 992 է: Օրեր առաջ Չինաստանում վրակի նոր դեպք չէր գրանցվել, իսկ այսօրվա տվյալների համաձայն, վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 731-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 45 հազար 465, մահերինը՝ 26: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 30 հազար 307 է, մահացածներինը՝ 248:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 21 հազար 967-ի, մահացածներինը՝ 165-ի: Եգիպտոսում 17 հազար 967 հաստատված դեպք կա, մահացել է 783 մարդ: Իրաքում գրանցվել է 4 հազար 632 վարակվածության, 163 մահվան դեպք: Լիբանանում կա 1119 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 106-ի: Մահացել է 4 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ