Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավելի քան 110 երկիր սատարում է Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու կոչին

Ավելի քան 110 երկիր սատարում է Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն 
ուսումնասիրելու կոչին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը: Նա նշել է, որ աշխարհը ցանկանում է ստանալ ճգնաժամի հետ կապված հարցերի պատասխանները, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից:

«Մեզ անհրաժեշտ է անկախ գնահատական այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, աշխարհը կարող է դասեր քաղել և քայլեր ձեռնարկել համաշխարհային առողջապահական համակարգի պաշտպանության համար»,- ասել է նա:

Ավստրալիայի առաջարկին միացել են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, ԵՄ անդամ երկրները: Ավելի ուշ միացել են աֆրիկյան երկրները, ընդհանուրը 116 երկիր:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]