Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բելառուսում մեկ օրում COVID-19-ի 951 դեպք է արձանագրվել

Բելառուսում մեկ օրում COVID-19-ի 951 դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ նրանց տվյալների՝ COVID-19-ով վարակվածների թիվը մայիսի 15-ին հասել էր 27 730-ի, մահացել էր 156 մարդ:

«Գրանցված 28 681 մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել: Կատարվել է 335 057 թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում:

Բելառուսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 160 մարդ, որոնք ունեցել են քրոնիկական հիվանդություններ:

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 16-ին Բելառուսում առողջացել և դուրս է գրվել 9 498 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտնել էր նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 4,6 մլն դեպք, ավելի քան 309 հազար մարդ մահացել է վարակից:

Հայաստանում մայիսի 16-իժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպքորոնցից 1791-նառողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39 005 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 55 (ավելացել է ևս 3-ով) դեպք:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]