Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Չինաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում այս տարվա ապրիլին առաջին անգամ աճ է գրանցվել

Չինաստանի արդյունաբերական արտադրանքի ոլորտում այս տարվա ապրիլին 
առաջին անգամ աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 2020 թվականի ապրիլին առաջին անգամ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի աճ՝ 3.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չինաստանում ապրիլին հանքարդյունաբերության արտադրությունն ունեցել է 0.3 տոկոս աճ, վերամշակող արդյունաբերությունը՝ 5 տոկոս աճ, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության ու մատակարարման աճը կազմել է 0.2 տոկոս: Տվյալներն արտացոլում են չինական խոշոր ընեկերությունների արտադրության պատկերը:

Չնայած դրան, հաշվի առնելով համավարակով պայմանավորված առաջին եռամսյակի կտրուկ անկումը, ընթացիկ տարվա 4 ամսվա տվյալներով արդյունաբերական արտադրանքի ոլորտը 4.9 տոկոս անկում է ունեցել՝ համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am