Միջազգային

ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր մայիսի 19-ին Մինսկում, կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Ես այդ հարցը (ռուսական գազի գինը- թարգմ.) առաջ եմ քաշել ԵԱՏՄ-ի տեսակոնֆերանսի ժամանակ և մոտ ապագայում կկայանա նման ձևաչափով կոնֆերանս»,- ասել է Լուկաշենկոն:

Ըստ պլանավորվածի՝ գագաթնաժողովը պետք է մայիսի 19-ին կայանար Մինսկում, սակայն, կորոնավիրուսով պայմանավորված, մի շարք երկրներ փակել են սահմանները և մտցրելեն կարանտինի ռեժիմ: Ավելի վաղ Մինսկում հայտարարել էին, որ դիտարկվում է ԵԱՏՄ առաջնորդների հետ քննարկումը տեսակապի միջոցով անցկացնելու հնարավորությունը: Դրանից բացի, Լուկաշենկոն չէր բացառել գագաթնաժողովի ժամկետների փոփոխությունը:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության կազմում են Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում