Միջազգային

ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման և արտադրման ժամկետները

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման և արտադրման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել այս տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Նա ընգծել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնաբերման մասին: ԱՀԿ-ում կարծում են, որ այս տարի կհաջողվի ստեղծել պատվաստանյութը, սակայն դրա զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 308 հազարը:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 290 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 555 հազար 92 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում