Միջազգային

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։

Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝ զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։

Միաժամանակ, Կրեմլում ընդգծել են, որ Պուտինը և Թրամփը շնորհավորանքներով են փոխանակվել ֆաշիզմի դեմ պայքարում տոնած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում