Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Թրամփն Ազգային հետախուզության բարձր պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը

Թրամփն Ազգային հետախուզության բարձր պաշտոնում առաջադրել է Պատրիկ 
Հովակիմյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։ 

Հովակիմյանը ներկայումս ԱՄՆ Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն և Կալիֆորնիայի Հարավային շրջանում Միացյալ Նահանգների դատախազի օգնական:

Բացի այդ, Հովակիմյանն Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի հանձնակատարն է․ այդ պաշտոնում նրան առաջադրել էր Դոնալդ Թրամփը, որը 2018-ին հաստատվել է Սենատի կողմից։

Կարիերայի սկզբում Հովակիմյանը զբաղվել է իրավաբանական գործունեությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am