Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը

Բելառուսի ու ՌԴ նախագահները քննարկել են մայիսի 9-ի միջոցառումների 
նախապատրաստական աշխատանքի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինտեգրացիոն կառույցներում համագործացությունը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքի ընթացքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Բելառուսի նախագահի աշխատակազմը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լուկաշենկոն ՌԴ նախագահին տեղեկացրել է տոնական շքերթի նախապատրաստական աշխատանքը և Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:

Մայիսի 3-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթը զխորը գաղափարական և զգացմունքային նշանակություն ունի Բելառուսի համար, ուստի այն չի կարող չեղարկվել, չնայած որ համաճարակային իրավիճակ է: Նախագահը այլ պետությունների ղեկավարներին հրավիրել է Մինսկ մասնակցելու շքերթին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am