Միջազգային

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

1 րոպեի ընթերցում

Իտալիայում 4,5 միլիոն մարդ վերադառնում է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ սահմանափակումների թուլացումը վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը.այստեղաշխատանքները կանգնեցվել էին մարտի 22-ին: Սահմանափակումների թուլացման արդյունքում աշխատանքի է վերադառնում 4,5 մլն մարդ: Նրանք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից:

Ամեն դեպքում, իտալացիների առօրյա կյանքում, շատ բան չի փոխվում, առևտրի կենտրոնները, ռեստորանները, բարերը, մարզասրահները, լողավազանները, վարսավիրանոցները կմնան փակ: Այն մարդիկ, որոնց գործունեությունը կապված է այս ոլորտների հետ, դեռ կմնան տանը՝ փաստացի առանց վարձատրության: Առայժմ չեն բացվում նաև ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները: Քննությունները կկազմակերպվեն առցանց:

Մայիսի 3-ի տվյալներով մեկ օրվա ընթացքում գրանցվող վարակի նոր դեպքերի թիվը Իտալիայում կազմում է 1400: Այն համավարակի բռնկումից ի վեր ամենացածր ցուցանիշն է երկրում:

Իտալիայում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 210 հազար 717, մահերինը՝ 28 հազար 884:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում