Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 3.5 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը 3.5 միլիոնից ավելին է. ԹԱՐՄ ՏՎՅԼՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 566 հազար 804-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 248 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 156 հազար 970 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 188 հազար 384 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 68 հազար 600 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 247 հազար 122 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 264:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 210 հազար 717 է: Վարակից մահացել է 28 հազար 884 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 186 հազար 599: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 446 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 168 հազար 693 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 895 մարդ:
Գերմանիայում 165 հազար 664 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 866 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքքերի թիվը 134 հազար 687 է, մահացածներինը՝ 1280:
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 126 հազար 045-ի, մահացածներինը՝ 3 հազար 397-ի: Վարակվածների ընդհանուրթվով հաջորդ տեղում Բրազիլիան է 101 հազար 826 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 051: Իրանում վարակվածների թիվը հասել է 97 հազար 424 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 203 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 880 ընդհանուր, 3 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 589-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 15 հազար 551 է, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 163 է, մահացածներինը՝ 126:
Եգիպտոսում 6 հազար 465 հաստատված դեպք կա, մահացել է 429 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 983-ի, մահացածներինը՝ 38-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 296 վարակվածության, 97 մահվան դեպքով: Լիբանանում կա 737 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am