Միջազգային

Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ուժայինները հայտնել են Դոնբասում վիրավորված զինվորի մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ուժայինները հայտնել են, որ իրենց զինվորը վիրավորվել է անօդաչու թռչող սարքից Դոնբասի Գնուտովո շրջանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի ուժայիններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ անցած օրերին իրենց դիրքերին ուղղված 24 կրակոց են արձանագրել:

Նշվում է, որ անօդաչու թռչող սարքից հարված է հասցվել միացյալ ուժերի դիրքերին: Պայթյունի արդյունքում ուկրաինացի 1 զինծառայող բեկորային վիրավորում է ստացել: Զինվորին արագ տեղափոխել են բժշկական հաստատություն, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Պատրաստեց Անժելա Համբարձումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում