Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց Չինաստանին

Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, Ռուսաստանը վարակակիրների թվով շրջանցեց վարակի ծագման երկիր հանդիսացող Չինաստանին:

«Վերջին մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 6 հազար 198 նոր դեպք: Դեպքերը գրանցվել են երկրի 84 ռեգիոնում: Նոր դեպքերի թվում 2 հազար 693-ի մոտ նախանշաններ չեն եղել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am