Միջազգային

Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում

1 րոպեի ընթերցում

Մերկելը զգուշանում է արգելափակումը հապճեպ հանելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատության է ենթարկել կարանտինային միջոցառումների հետագա թուլացման հետկապվածքննարկումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումն իր մեջ պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ:

Մերկելի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունները կարող են ապարդյուն լինել, եթե ավելի քիչ թվով մարդիկ հետևեն սահմանափակումներին: Կանցլերը հստակ հասկացրել է, որ արգելափակումների հետագա թուլացմանն ուղղված քննարկումներն անօգուտ են:

Կանցլերի մասնակցությամբ սահամափակումների թուլացման մասին հաջորդ քննարկումը նախատեսված է ապրիլի 30-ին: Մերկելն ընդգծել է, որ կարևոր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Այն մասին, թե ինչպես է Գերմանիայում տնտեսությունը զարգանում, ինչ է կատարվելու աշակերտների՝ դպրոցներ վերադառնալուց հետո, ըստ նրա,հնարավոր կլինի խոսել մայիսի 8-9-ից ոչ շուտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում