Միջազգային

Ուկրաինայում շուրջ 1000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում շուրջ 1000 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը տեղեկացրել է. որ վերջին տվյալներով իրենց մոտ գրանցվել է վարակվածության 5 հազար 106 դեպք, որից 133-ը մահվան ելքով, 275 մարդ ապաքինվել է:

«Վարակի բռնկումից ի վեր վարակվել է 332 երեխա և 978 բուժաշխատող»,-ասել է նախարարը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում