Միջազգային

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

1 րոպեի ընթերցում

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 675-ով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է ընդամենը 675-ով, ինչը վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելլիի հայտարարությանը։

«Այս պահի դրությամբ վարակված է 104 հազար 291 մարդ, մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 675-ով»,- ասել է Բորրելլին։

Երկրում վարակվածության ամենաբարձր` 4821 ցուցանիշը, գրանցվել է մարտի 21-ին։ Բորրելլիի խոսքով` Իտալիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 162,4 հազարի։

Իտալիայում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով գործում է խիստ կարանտինային ռեժիմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում