Միջազգային

Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի. ՌԻԱ Նովոստի

1 րոպեի ընթերցում

 Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան, Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոյի հայտարարությանը։

«Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, որոնցից 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 հազար մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։

Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` կորոնավիրուսից վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 308-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 251 է, հիվանդությունից ապաքինվել է 79 մարդ, մահացել` 73-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում