Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն ուզում է ևս մեկ տարի Մխիթարյանին պահել վարձակալությամբ  

«Ռոմա»-ն ուզում է ևս մեկ տարի Մխիթարյանին պահել վարձակալությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ն կփորձի թիմում պահել Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Calciomercato-ն։ «Ռոմա»-ն ցանկություն ունի ևս մեկ մրցաշրջան վարձակալության հիմունքներով պահել Մխիթարյանին Հռոմում:

Ավելի վաղ` ըստ միջազգային ԶԼՄ-ների «Ռոմա»-ն երկու անգամ մերժում էր ստացել՝ Մխիթարյանի տրանսֆերի համար առաջարկելով 10 և 15 միլիոն եվրո: Լոնդոնյան «Արսենալ»-ը, սակայն, հայ ֆուտբոլիստի համար ակնկալում է 20 միլիոն ստանալ:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում  «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացքում դարձավ 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]