Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվըժ 14 հազար 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 հազար 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 հազար 422 է: Վարակից մահացել է 17 հազար 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 հազար 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 հազար 300-ից ավելին է: 
Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 հազար 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 հազար 869 մարդ:  
Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 335 մարդ։
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 հազար 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 993: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 հազար 733 է, Թուրքիայում՝ 38 հազար 226 է, Բելգիայում՝ 23 հազար 403 է, Շվեյցարիայում՝ 23 հազար 280 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 հազար 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ