Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում ավելի քան 1 միլիոն մարդ. 5 տոկոսի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում ավելի քան 1 միլիոն մարդ. 5 տոկոսի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհում կորոնավիրուսից բուժվող անձանց թիվը հատել է 1 միլիոնի շեմը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ նրանց 5 տոկոսի վիճակը ծանր է։

Այս պահին աշխարհում կորոնավիրուսից բուժում է ստանում 1 մլն 2 հազար 987 մարդ, որոնցից 955 հազար 311–ը հիվանդությունը տանում են թեթև, 47 հազար 676–ը` ծանր։

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 374 հազար 604 է։ Հիվանդության հետևանքով մահացել է 77 հազար 316 անձ, հիվանդությունից ապաքինվել` 294 հազար 301–ը։ Կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, երկրորդը` Իսպանիան, երրորդը` Իտալիան։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 853 է։ Ապրիլի 7–ին կորոնավիրուսի հաստատված դեպք է գրանցվել նաև Արցախում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում