Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ- նովոստի

Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 727-ով. ՌԻԱ-
նովոստի

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում  ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին:

«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին:

Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ: Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am