Միջազգային

ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 594: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին, որտեղ վարավածների թիվը 81 հազար 340 է:

ԱՄՆ-ի ժամանակով մարտի 26-ի երեկոյան միանգամից ավելի քան 13 հազար դեպքի արձանագրմամբ այդ երկիրը դարձավ աշխարհում ամենամեծ թվով հաստատված դեպքեր ունեցող պետությունը։

ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ: Ապաքինվել է 1868 մարդ:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում վարակվածների թիվն աճում է րոպե առ րոպե. հաստատված 532 հազարից ավելի դեպք կա։ Մահացել է ավելի քան 24 հազար, ապաքինվել՝ 124 հազար մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում