Միջազգային

Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն. հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը

1 րոպեի ընթերցում

 Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն. հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը:

Մետրոյում և տրանսպորտում գործարկվել է ախտահանման և QR կոդով սկանավորման համակարգ՝ ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում և տարածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում