Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար

ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը 
մնացողների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառում է հրապարակել, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններին՝ տանը մնացող մարդկանց համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․

1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի, որ իմունային համակարգը լիարժեք գործի,

2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը,

3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,

4․ Լսել երաժշտություն, գիրք կարդալ  խաղեր խաղալ,

5․ Փորձել չափից դուրս շատ նորություններ չկարդալ ու չդիտել, եթե դա ձեր մոտ տագնապ է հարուցում։ Ստանալ  վիրուսի մասին տեղեկությունները միայն վստահելի աղբյուրներից՝ օրը մեկ կամ երկու անգամ։

ԱՀԿ պաշտոնյան գրառումներն ամփոփել է տանը մնալու կոչով։

Լուսանկարը՝ MONUSCO Photos


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am