Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35713 է. բուժվել է 4025 հոգի

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35713 է. բուժվել է 4025 հոգի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը հայտնում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4025 հոգի: Այս պահի դրությամբ 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով գտնվում է բժշկական հաստատություններում, ևս 12090 հոգի գտնվում է տնային մեկուսացման մեջ:

Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2978 քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 229 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 122 է, մեկ վարակված ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am